Ցուկերբերգը փոփոխությունների մասին հայտարարելուց հետո 2,9 միլիարդ դոլար է կորցրել
919
Շաբաթ, 13 հունվարի, 2018 թ., 14:00
Facebook-ի նորությունների ժապավենում կատարվելիք փոփոխությունների մասին հայտարարելուց հետո ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 2,9 միլիարդ դոլար է կորցրել, հաշվարկել է Bloomberg-ը: Այս մասին տեղեկացնում է РБК-ն: Գործակալությունը նշում է, որ Ցուկերբերգի հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերը նվազել են 3,9%-ով: Արդյունքում Ցուկերբերգի կարողությունը, համաձայն Bloomberg Billionaires Index-ի, 77,3 միլիարդ դոլարից նվազել է 74,4 միլիարդ դոլար: Bloomberg-ը նշում է, որ եթե բաժնետոմսերի արժեքի նվազեցման միտումը շարունակվի, ապա Ցուկերբերգը կկորցնի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում իր 4-րդ տեղը՝ այն զիջելով Zara-ի սեփականատեր Ամանսիո Օրտեգային: |
Փաշինյանը Գավառում հանդես է գալիս դասախոսությամբ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2612:30Բագրատ Սրբազանի ուղերձը՝ Կիրանցից․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3512:24«Մի օր մեր այս զինվորականներն էլ ազատ կարձակվեն»․ Արսեն Բաբայան
3812:18«Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել»․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ)
4812:00«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան
5611:48«Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան Ղուկասյան
5811:24