Բնապահպանները Գերմանիային կոչ են արել դադարեցնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը
Գերմանիայի բնապահպանական կազմակերպությունները գերմանացի քաղաքական գործիչներից պահանջել են վերջ դնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծին, գրում է Der Tagesspiegel-ը: Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն ու Գերմանիայի բնության պահպանության միությունը բաց նամակ են ուղարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Քրիստոնեա-սոցիալական միության ղեկավար Հորսթ Զեեհոֆերին և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցին: Բնապահպանները նշել են, որ «Հյուսիսային հոսք-2»-ը սպառնալիք է ներկայացնում Բալթիկ ծովի բնապահպանական խոցելի համակարգին: Կազմակերպությունը նամակում ընդգծել է, որ պատրաստվում է դատարանի միջոցով հասնել նախագծի դադարեցմանը: Նշենք, որ «Հյուսիսային հոսք-2»-ը ենթադրում է Բալթիկ ծովի միջով Ռուսաստանի ափերից մինչև Գերմանիա տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ ընդհանուր հզորությամբ գազամուղի 2 ճյուղերի կառուցում: Նախագծի իրականացմանը դեմ են մի շարք երկրներ: |
Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»
11703.05.2024, 08:36Թուրքիան դադարեցրել է արտահանումները և ներմուծումներն Իսրայելից
78602.05.2024, 21:48«Կառավարության այսօրվա նիստն ինձ հունից հանեց»․ Հրանտ Բագրատյան
13402.05.2024, 16:54«Շրջանառության հարկն առաջիկա տարիներին պետք է ընդհանրապես դուրս գա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10902.05.2024, 12:18«Ֆինանսաբանկային հատվածն ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը». Սուրեն Պարսյան
13002.05.2024, 02:06«Ադրբեջանն ստիպված է ավելացնել ռուսական գազի ներկրումը»․ Վահե Դավթյան
10701.05.2024, 21:54