Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն օդանավակայանների բիզնեսը փոխանցում է իր զարմիկին
![]() Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն, ով Corporacion America Airports SA ընկերության սեփականատերն է, հայտարարել է օդանավակայանների բիզնեսում իր գործունեության ավարտի մասին: Հայտնի է նույնիսկ, թե ում է Էռնեկյանը փոխանցել իր բիզնեսը: Bloomberg գործակալության տեղեկություններով՝ արգենտինահայ գործարարը բիզնեսը փոխանցել է իր զարմիկին՝ Մարտին Էռնեկյանին: «Դա պարզապես խորհրդանշական քայլ չէ: Բաժնետոմսերի վաճառքն առանցքային դեր ունի արգենիտացի մագնատի բազմաբովանակ կարիերայում»,- գրում է գործակալությունը: «Ես բաժնետոմսերի հրապարակային վաճառք եմ իրականացնում, սակայն դա չի նշանակում, որ ես փոխանակում եմ կատարում. այն մեկն, ով կկառավարի օդանավակայաններն, իմ զարմիկն է»,- ասել է Էռնեկյանը՝ Բուենոս Այրեսի իր գրասենյակում տված հարցազրույցի ժամանակ: Corporacion America Airports SA խոշորագույն կորպորացիան ողջ աշխարհում 51 օդանավակայան ունի, որոնք գործարարը հունվարի վերջին կամ փետրվարին մտադիր է վաճառել 750 միլիոն դոլարով: Այս մասին գործակալությանը հայտնել է գործարարի մամուլի խոսնակ Քարոլինա Բարոսը: Հիշեցնենք՝ Էդուարդո Էռնեկյանն իրականացնում է նաև «Զվարթնոց» օդանավակայանի մասնաշենքի կառավարումը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
