Համաշխարհային բանկի լավատեսական կանխատեսումը 2018-ի համար
![]() Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետները բարձրացրել են 2018թ. համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը՝ 2,9%-ից մինչև 3,1%-ի: Այս մասին ասվում է 2018թ. հունվարի համար ՀԲ-ի «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցում, հաղորդում է ТАСС-ը: Զեկույցի հեղինակները նշում են ներդրումների վերականգնումն, արդյունաբերության և առևտրի աճն, ինչպես նաև հումքի գների կարգավորումը: Ընդ որում, փորձագետները նախազգուշացնում են, որ առանց ներդրումների՝ աճը կարող է կարճաժամկետ լինել: «Համաշխարհային տնտեսության աճի տեմպերի լայնամասշտաբ վերականգնումը հուսադրում է, որ այժմ ինքնագոհության ժամանակը չէ: Մարդկային և ֆիզիկական կապիտալում ներդրումներ կատարելու համար հիանալի հնարավորություն կա»,- զեկույցում մեջբերվում է ՀԲ-ի նախագահ Ջիմ Յոն Քիմի խոսքը: ՀԲ-ն նշում է, որ 2018-ը ճգնաժամից հետո առաջին տարին է, երբ համաշխարհային տնտեսությունը կաշխատի ողջ ուժով, իսկ առկա պաշարները կսպառվեն: Զեկույցում ասվում է, որ 2018թ. Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում աճի տեմպերը 3,7%-ից կնվազեն մինչև 2,9%: Դա, մասնավորապես, կապ ունի նավթի գների նվազեցման և Թուրքիայում տնտեսական աճի դանդաղեցման հետ: Ըստ ՀԲ-ի կանխատեսումների՝ Ռուսաստանում տնտեսական աճը կմնա 2017-ի մակարդակին՝ 1,7%: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
