«Նաիրի ինշուրանս»-ն ու «Թոփ-Սփին»-ը սննկացնում են մյուս գործակալներին
Արդեն տասն օր է՝ Բագրատաշենի ԱՊՊԱ գործակալները բողոքի ցույց են անում անցակետի մոտ՝ պահանջելով աշխատելու հավասար պայմաններ ապահովել: Խնդիրն այն է, որ մաքսատան տարածքում մենաշնորհային կարգով ապահովագրական գործունեություն է սկսել ծավալել «Թոփ-Սփին» ընկերությունը, մինչդեռ մյուս ապահովագրողները վարձակալությամբ տարածքներ են ստացել անցակետից դուրս և աշխատում են հավասար պայմաններով: Ասում են՝ «Թոփ-Սփին»-ը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին պատկանող «Նաիրի ինշուրանս»-ի գործակալն է: Մինչ այդ, որևէ գործակալի հնարավորություն չի տրվել վարձակալելու այդ տարածքը, բայց «Թոփ-Սփին»-ը միանգամից ստացել է թույլտվությունը։ Մաքսատան աշխատակիցներն ամեն կերպ փորձում են խուսափել բողոքի ցույցի մասնակիցների հետ հանդիպումից՝ կոչ անելով բոլոր հարցերն ուղղել ՊԵԿ-ին: Պատգամավոր Էդմոն Մարուքյանն, ի դեպ, այս խնդրով արդեն գրություն է ուղարկել վարչապետին ու ՏՄՊՊՀ նախագահին: |
«Այս տարի ավելի քան 50 երկրներում, որոնք ներկայացնում են աշխարհի բնակչության կեսը, անց են կացվում ընտրություններ»․ Վահե Դավթյան
9917.05.2024, 17:36«ԵԱՏՄ-ին մասնակցությունը ձեռնտու է Հայաստանին»․ ՌԴ ԱԳՆ
34717.05.2024, 01:24««Կանաչ էներգետիկ փոխակերպում»-ը պրոպագանդիստական փուչիկ է». Վահե Դավթյան
31116.05.2024, 00:54Թուրքիան, Հայաստանը և Չինաստանը՝ ՌԴ մարզերի հետ բեռնաշրջանառության ոլորտում առաջատարներ․ #ТАСС
137113.05.2024, 18:18Ընթանում է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
181308.05.2024, 18:42«ԵԱՏՄ-ն հաստատվել է՝ որպես զարգացող բազմաբևեռ աշխարհի կենտրոններից մեկը». Պուտին (տեսանյութ)
271608.05.2024, 18:36