Փարիզի դատախազությունը Apple-ի դեմ գործ է հարուցել
1533
Երեքշաբթի, 09 հունվարի, 2018 թ., 11:00
![]() Փարիզի դատախազությունը գործ է հարուցել Apple ընկերության դեմ՝ կապված iPhone-ների հին մոդելների միտումնավոր դանդաղեցման հետ: Հետաքննությունն անցկացնում է մրցակցության, սպառման և խարդախության դեմ պայքարի հարցերով Գլխավոր վարչությունը: Ընկերության դեմ բողոքը ներկայացրել է «Վերջ ծրագրված դանդաղեցմանը» հասարակական կազմակերպությունը, հաղորդում է AFP գործակալությունը: Կազմակերպությունը կարծում է, որ խախտվել են սպառողների իրավունքները: Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին ընկերությունը խոստովանել էր, որ միտումնավոր դանդաղեցրել է iPhone 6, iPhone 6s և iPhone SE-ի աշխատանքը: Դրանից հետո ընկերության դեմ բազմաթիվ հայցեր էին ներկայացվել ԱՄՆ-ում, Կանադայում և Իսրայելում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
