Վրաստանն այս տարի ևս ռուսական գազ չի գնի
585
Չորեքշաբթի, 03 հունվարի, 2018 թ., 18:20
2018-ին Վրաստանն ամբողջությամբ կանցնի ադրբեջանական գազին, հայտնել է այդ երկրի տնտեսական զարգացման նախարարը: Համաձայն փաստաթղթի, ընթացիկ տարում բնական գազի պահանջարկը Վրաստանում կկազմի 2,689 մլրդ խմ գազ, որի 99,65 տոկոսը (2,679 մլրդ խմ) Վրաստանը կստանա Ադրբեջանից, մնացած 9,41 մլն խմ-ն՝ տեղական արդյունահանմամբ: 2018-ին ՌԴ-ից Վրաստան գազամատակարարում նախատեսված չէ: Հիշեցնենք՝ 2017-ի ապրիլին Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել էր, որ երկիրը հրաժարվում է բնական գազ գնել «Գազպրոմից» մինչև 2017-ի ավարտը: «Մենք որոշել ենք 2018-ից հետո էլ ամբողջությամբ ադրբեջանական բնական գազ գնել»,- ասել էր նա: |
«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
8111:00«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
9310:30Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» (լուսանկար)
8209:30Ռուսաստանի Բանկը «ԵԱՏՄ 10-ամյակ» արծաթե հուշադրամ է թողարկել
215Երեկ, 15:30Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
413Երեկ, 09:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
12825.04.2024, 16:54