Հնարավոր է՝ Իրանի իշխանությունները չեղարկեն էլեկտրաէներգիայի և ջրի գների բարձրացումը
![]() Թեհրանի «Ալիք» օրաթերթը գրում է, որ երեկ երեկոյան Թեհրանում և երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Սպահանում համեմատաբար հանգիստ է եղել, սակայն մի քանի փոքր քաղաքներում բողոքի ակցիաները շարունակվել են: Լենջան քաղաքում անկարգությունների սադրիչները կրակ են բացել կուսակցության շենքի ուղղությամբ: Միջադեպը, բարեբախտաբար, զոհեր չի ունեցել: Բողոքի ակցիաներ են անցկացվել Քարաջում, Խոմեյնի Շահրում, Խուզեստանի Աբադան ու Մասջեդ Սոլեյման քաղաքներում: Միևնույն ժամանակ իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Անվտանգության նախարարության աշխատակիցները ձերբակալել են մի անձնավորության, ով մեղադրվում է նախօրեին Դորուդ քաղաքում անցկացված բողոքի ակցիաների ժամանակ 2 քաղաքացու մահվան համար: Այսօր հայտնի է դարձել, որ առաջիկա օրերին Իրանի խորհրդարանը քննարկելու է էլեկտրաէներգիայի և ջրի գների բարձրացումը չեղարկելու մասին հարցը, գրում է Vesti.ru-ն: Պաշտոնական տվյալներով նախորդ 5 օրերի ընթացքում կազմակերպված բողոքի զանգվածային ակցիաների և անկարգությունների ընթացքում զոհվել է 21 մարդ, իսկ ձերբակալվածների ու բերման ենթարկվածների թիվը հասել է 450-ի: Հիշեցնենք՝ բողոքի ակցիաներն սկսվեցին թանկացումների դեմ ցույցերով՝ ընթացքում ստանալով քաղաքական երանգ: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
