«Մահ Այաթոլլահին». Իրանում 1000-ավոր ցուցարարներ են փողոց դուրս եկել. կան զոհեր
![]() Իրանում արդեն 4-րդ օրն է հակակառավարական ցույցեր են ընթանում, որոնց հետևանքով 3 ցուցարար է զոհվել, հայտնում է Al Arabiya-ն: Ցուցարարներն սպանվել են իրավապահների կողմից, երկրի արևմտյան Դորուդ քաղաքում, հայտնում է The Daily Mail: Հրապարակվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ցուցարարները Խորամաբադ քաղաքում հրկիզում կառավարական շենքը, իսկ մայրաքաղաք Թեհրանում նրանք պատռել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեյի պատկերով պաստառները՝ գոչելով «մա՛հ Այաթոլահին»: Թեհրանում ցուցարարները հարձակվել են քաղաքապետարանի շենքի վրա, երբ քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ հակակառավարական ցույցերն անօրինական են: Ցուցարարների դեմ իրավապաներն արցունքաբեր գազ են կիրառել: Բողոքի ակցիաների մասնակիցներն արգելափակել են ճանապարհներն ու իշխող ռեժիմը տապալելու կոչեր արել: Al Arabiya-ն հավելում է, որ երկրի ներքին գործերի նախարար Աբդոլռահման Ռահմանի Ֆազլին պետական հեռուստատեսությամբ նախազգուշացրել է, որ բռնության, վախի ու ահաբեկչության սփռումը կոշտ դիմակայության պատճառ կդառնա:
|

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
