Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 15 դեկտեմբերի, 2025 թ.

Աշխարհի քարտեզն՝ ըստ թլպատման ժողովրդագրության

1650
Շաբաթ, 30 դեկտեմբերի, 2017 թ., 00:25
Աշխարհի քարտեզն՝ ըստ թլպատման ժողովրդագրության

ԱՄՆ-ի կենսատեխնոլոգիական տեղեկատվության ազգային կենտրոնը պարզել է, թե աշխարհի որ երկրներում է մեծ ժողովրդականություն վայելում տղամարդկանց թլպատումը:

Այդ տեղեկատվության հիման վրա ստեղծված քարտեզը հրապարակվել է Reddit կայքում:

Ներկայացված տվյալների համաձայն՝ այդ գործընթացը մեծ պահանջարկ ունի Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում և ԱՄՆ-ում, սակայն ամենից շատ (ավելի քան 99%) ճանաչված է այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Աֆղանստան, Գաբոն, Եմեն, Իրան, Մավրիտանիա, Մարոկկո, Տաջիկստան, Թունիս, Արևմտյան Սահարա, ինչպես նաև Կոմորյան կղզիներ:

Հաճախ այդ գործընթացն իրականացվում է Հարավային Կորեայում:

Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայությունը (NHS) նշում է, որ տղամարդիկ այդ քայլին են դիմում ոչ միայն քաղաքական և կրոնական, այլ նաև բժշկական պատճառներով, հաղորդում է The Independent-ը: