Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Հայտնի են 2017-ի Հայաստանի լավագույն բասկետբոլիստը և բասկետբոլիստուհին

257
Հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2017 թ., 12:35
Հայտնի են 2017-ի Հայաստանի լավագույն բասկետբոլիստը և բասկետբոլիստուհին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում էր անցկացրել՝ պարզելու 2017 թվականի լավագույն բասկետբոլիստին և բասկետբոլիստուհուն:

Հարցման արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի և Բելգիայի «Օկապի Աալսթար» ակումբի առաջատար խաղացող Անդրանիկ Չրաբաշը:

2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականաի և Ստամբուլի «Բեշիքթաշի» խաղացող Ռայան Բոաթրայթը, իսկ լավագույն եռյակը կիսում են ԱՄՆ ուսանողական լիգայում հանդես եկող Արտյոմ Թավակալյանն ու Արկադի Մկրտիչյանը:

Լավագույն բասկետբոլիստուհի անվանակարգում առաջին տեղում է հայտնվել Աննա Ասլանյանը, ով Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականների կազմում փայլեց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:
2-րդ տեղում է Ինգա Մանուչարյանը, իսկ եռյակը եզրափակում է Անի Հովհաննիսյանը:

Հարցմանը մասնակցել են 26 մարզական լրագրողներ: