ԱՄՆ-ում տղամարդը սուրբծննդյան հոլովակ նկարահանելուց 1,5 ժամ անց սպանել է կնոջն ու երեխաներին
1293
Չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2017 թ., 12:25
![]() ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում բուսակեր խոհարարը որդու հետ սուրբծննդյան հոլովակ է նկարահանել, որից 1,5 ժամ անց սպանել է որդուն, ինչպես նաև 10 ամսական աղջկան և կնոջը, ում հետ գտնվում էր ամուսնալուծության փուլում, գրում է Daily Mail-ը: Երբ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել, տղամարդը փորձել է դիմադրություն ցուցաբերել, սակայն նրան ձերբակալել են: Հայտնի է, որ նա խոհարար է, նրան հաջողվել է 20 կգ նիհարել այն բանից հետո, երբ որոշել է բուսակեր դառնալ: Ինչպես նաև նա նկահարանվում էր բուսակերության մասին փաստագրական ֆիլմում: Նրա ազգականի խոսքով՝ տղամարդն ընկճախտով էր տառպում: Ազգականը պատմել է, որ դեպքից առաջ տղամարդն իրեն հաղորդագրություն է ուղարկել հետևյալ տեքստով՝ «Քիչ առաջ ես սպանեցի Իրիսին և երեխաներին»: ԱՄՆ-ում տղամարդը սուրբծննդյան հոլովակ նկարահանելուց 1,5 ժամ անց սպանել է կնոջն ու երեխաներին |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
