Ռուսաստանում առաջարկել են նվազեցնել օղու թնդությունը
![]() Ռուսաստանում առաջարկել են նվազեցնել օղու թնդությունը մինչև 37,5 աստիճան՝ 40-ի փոխարեն, հաղորդում է Известия պարբերականը: Օրենքում համապատասխան փոփոխությունները կարվեն 2018թ. հուլիսի 1-ից: Նախաձեռնության հեղինակները՝ Դաշնային խորհրդի անդամները, կարծում են, որ դա արվում է օրենքի և միջպետական ստանդարտների միջև հակասությունը հանելու համար: Համաձայն «Էթիլային սպիրտի արտադրության և շրջանառության պետական կանոնակարգման մասին» օրենքի՝ օղին խմիչք է, որն արտադրվում է 38-56 աստիճան թնդության էթիլային սպիրտի հիմքով: «Հոգեբանորեն ռուսաստանցի տղամարդկանց մոտ կարծրացած է այն միտքը, որ օղին պետք է թունդ լինի՝ 40 աստիճան, իսկ շիշը՝ կես լիտր ծավալով: Եթե այսօր սկսենք օրինական նման թնդության օղի արտադրել, ապա այն չեն գնի, նույնիսկ եթե այն «համեղ և փափուկ» լինի: Ինքներդ եք հասկանում, որ վերջնական գինը բացարձակ չի փոխվի»,- վստահություն է հայտնել դաշնային և մարզային շուկաների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վադիմ Դրոբիզը: |

«Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում ադրբեջանական բենզինը»․ Գևորգ Պապոյան
5013:42
Թրամփը ստորագրել է ԱՄՆ 2026 թվականի պաշտպանական բյուջեն
13511:35
«Ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում»․ Կալուգին
37816.12.2025, 11:20
«Դուք իմ հարցերին պատասխանեք, թե չէ՝ ոգևորվել եք, ինձ եք կպել»․ Թադևոս Ավետիսյանը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
12315.12.2025, 13:06
Հաշվարկվել է Հոնկոնգում 160 մարդու կյանք խլած հրդեհի տնտեսական վնասը
61814.12.2025, 23:18
«Վերջին յոթ տարիների ընթացքում ոչ մի ռազմավարական ոլորտ զարգացում չի արձանագրել»․ Վահագն Սարոյան
15113.12.2025, 11:24
