Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Արգենտինայում զինված տղամարդը փորձել է ներխուժել նախագահի նստավայր՝ վերջինին նվեր փոխանցելու

387
Երեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2017 թ., 11:20
Արգենտինայում զինված տղամարդը փորձել է ներխուժել նախագահի նստավայր՝ վերջինին նվեր փոխանցելու

Արգենտինայում զինված տղամարդը փորձել է ներխուժել երկրի նախագահ Մաուրիսիո Մարկիի նստավայր, հայտնում է Clarin լրատվականը:
Նշվում է, որ նա ցանկացել է մտնել նախագահի՝ Օլիվոս քաղաքում գտնվող նստավայր ու նրան նվեր փոխանցել:
Ոստիկանները ձերբակալել են տղամարդուն, երբ վերջինը նրանց վրա հարձակման փորձ է իրականացրել, քանի որ իրավապահները նրան թույլ չեն տվել մտնել հաստատություն: Տղամարդու մեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերվել են ինքնաշեն զենքեր և փամփուշտներ: