Ռուսական նոր ավիաընկերությունը կսկսի դեպի Հայաստան թռիչքներ իրականացնել
![]() Վերջերս Ռուսաստանում հիմնադրված «Ազիմուտ» ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրներ արդեն 2018թ.: Այս մասին, ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, ասել է ընկերության ռազմավարական զարգացման հարցերով տնօրեն Դմիտրի Զվոնարևը: Սեպտեմբերի վերջին ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Պավել Ուդոդն առաջարկել էր համալրել դաշնային ավիացիոն կանոնները՝ ավիաընկերության աշխատանքի նախնական փուլում դեպի ԵՏՄ երկրներ թռիչքներ իրականացնելու նպատակով: Նշվում է, որ նոր ավիաընկերությունը միջազգային չվերթներ իրականացնելու համար պետք է առնվազն 2 տարի ներքին չվերթներ իրականացնի: «Այժմ կանոնների փոփոխման մասին օրենսդրական որոշումներ են ընդունվել, որոնց համաձայն՝ մենք կարող ենք չվերթներ իրականացնել ԵՏՄ երկրներ՝ Հայաստան, Ղրղզստան, Ղազախստան: Միջազգային չվերթները կմեկնարկեն 2018թ.»,- ասել է Զվոնարևը: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
