Հայ վարորդները ստիպված կլինեն Վրաստան մուտք գործելուց առաջ ապահովագրել մեքենաները. նոր օրենք է ընդունվել
![]() Վրաստանի խորհրդարանը նոր օրենք է ընդունել, որի համաձայն՝ արտասահմանյան համարներով մեքենաների վարորդները ստիպված կլինեն Վրաստան մուտք գործելուց առաջ ապահովագրել տրանսպորտային միջոցները, եթե նրանք մտադիր են մնալ երկրում առնվազն 15 օր, հաղորդում է «Спутник Грузия» գործակալությունը: Օրենքն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից: Մեքենաները հնարավոր կլինի ապահովագրել սահմանային անցակետում: Ապահովագրական փաթեթի արժեքը կախված կլինի տրանսպորտային միջոցի տեսակից և ապահովագրական ժամկետից: Հնարավոր կլինի մեքենաներն ապահովագրել 15, 30, 90 օրով կամ մեկ տարով: Գործակալությունը նշում է, որ առանց ապահովագրության Վրաստան մուտք գործելու դեպքում 100 լարիի չափով (ավելի քան 39,2 դոլար) տուգանք կսահմանվի մոտոցիկլետների, թեթև մարդատար մեքենաների, գյուղատնտեսական տեխնիկայի համար և 200 լարի (ավելի քան 78,4 դոլար) ավտոբուսների և բեռնատարերի համար: ![]() |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00

