Բժիշկները 13 բարդ ու անհարկի վիրահատության են ենթարկել առողջ տղային՝ հավատալով նրա մորը
![]() Մեզ մանկուց սովորեցրել են, որ ծնողները լավ գիտեն, թե ինչն է երեխայի համար լավ: Սակայն այս օրինաչափությունը չի տարածվում Թեխասի բնակչուհի Քեյլին Բոուեն Ռայթի վրա, ով իր առողջ տղային՝ Քրիստոֆերին, 323 անգամ հոսպիտալացրել է: Առողջ երեխան 8 տարվա ընթացքում 13 բարդ ու միանգամայն անհարկի վիրահատության է ենթարկվել: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ կինն սկսել է չարաշահել բժշկությունը 2009թ.-ից, երբ երեխան ընդամենը 11 օրական է եղել: Բոուենը պնդել է, որ տղան կաթից ալերգիա ունի: Երեխայի հայրն անգամ դատարանի միջոցով է փորձել փրկել իր երեխային մոր հիվանդագին վերաբերմունքից, սակայն դատավորները հավատացել են երեխայի մորը: Կինը նույնիսկ հայտարարել է, թե երեխան քաղցկեղ ունի և բուժելու համար դրամահավաք է սկսել ու ավելի քան 8 հազար դոլար հավաքել:
Հաջողվել է պարզել, որ երեխան որևէ հիվանդություն չունի, իսկ կնոջ պահվածը Մյունխհաուզենի համախտանիշ են անվանել, որի դեպքում մարդը ձևացնում կամ հիվանդությունների ախտանշաններ է առաջացնում իր մոտ:
Ներկա պահին մայրը բանտում է գտնվում, իսկ տղան՝ սոցիալական խնամակալության մարմիններում: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00


