SWIFT համակարգի միջոցով առաջին հարձակումն է իրականացվել ռուսական բանկի վրա
![]() Ռուսաստանում առաջին անգամ գումարի փոխանցման ելքով հաքերային հարձակում է իրագործվել երկրի խոշորագույն բանկերից մեկի վրա՝ ֆինանսական տեղեկատվության ու վճարների իրականացման SWIFT միջազգային միջբանկային համակարգի միջոցով: Այս մասին հաղորդում է Комерсант-ը՝ նշելով, որ տեղեկատվությունը հաստատել են ՌԴ Կենտրոնական բանկում: Թե որ բանկի վրա է կատարվել հարձակումը, և ֆինանսական ինչ կորուստ է կրել բանկը, չի նշվում: Հայտնի է, որ գողացված գումարը փոխանցվել է Ասիա, Ամերիկա և Եվրոպա: Հարձակման մասին պարզ է դարձել դեկտեմբերի 15-ին: Հատկանշական է, որ նախքան այս, հաքերները Ռուսաստանում երբևէ չէին կիրառել SWIFT համակարգը: Ոլորտի փորձագետները նշել են, որ հարձակման հետևում, ըստ ամենայնի, կանգնած է Cobalt խմբավորումը, որը, որպես կանոն, նման հարձակումներն իրագործում է 3-4 շաբաթվա ընթացքում ու միջինը գողանում 100 մլն ռուբլի:
|

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
