Forbes-ը հրապարակել է ԱՄՆ-ի ամենահարուստ հայտնիների ցուցակը
Forbes ասմագիրը հրապարակել է ԱՄՆ-ի ամենահարուստ հայտնիների ցուցակը: Առաջին տեղն է զբաղեցրել հայտնի ռեժիսոր և «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի հեղինակ Ջորջ Լուկասը: Նրա կարողությունը գնահատվում է 5,5 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում է «Յուրայի շրջանի բնայգի» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը՝ 3,6 միլիարդ դոլար կարողությամբ: Երրորդ տեղն է զբաղեցրել ամերիկացի հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Օփրա Ուինֆրին՝ 2,8 միլիարդ դոլար կարողությամբ: Նրան հաջորդում են հայտնի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը (1,4 միլիարդ դոլար) և հայտնի աճպարար և իլյուզիոնիստ Դևիդ Կոպերֆիլդը: Տասնյակում են նաև ռեփերներ Դիդին (820 միլիոն դոլար) և Ջեյ Զին (810 միլիոն դոլար), գոլֆիստ Թայգեր Վուդսը (750 միլիոն դոլար), ռեփեր և պրոդյուսեր Դոկտոր Դրին (740 միլիոն դոլար), ինչպես նաև գրող Ջեյմս Փաթերսոնը (730 միլիոն դոլար): Հայտնիների կարողության հաշվարկի ժամանակ հաշվի է առնվել ոչ միայն ֆինանսական եկամուտն ու արժեթղթերը, այլ նաև աստղերի անշարժ գույքի արժեքը: |
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2712:06«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ խոսնակ
3711:54Մի շարք լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել և լուսաբանել Փաշինյանի ասուլիսը
7210:54«Նիկոլը ստիպված շտապ ասուլիս է հրավիրել». Բաբկեն Հարությունյան
9410:18Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման թափը. «Ժողովուրդ»
11609:18Սպասվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտ
12408:24