Սոցցանցերը վնասակար են առողջության համար. Facebook-ը խոստովանել է
![]() Facebook ընկերության վերլուծաբանները եզրակացության են եկել, որ սոցցանցերի օգտագործումը կարող է վնաս հասցնել մարդու հոգեկան առողջությանը: Այս մասին ասվում է ընկերության բլոգում հրապարակված հայտարարության մեջ: Դևիդ Գինզբերգի և Մայրո Բուրքեի հոդվածում ասվում է, որ անբարենպաստ կարող է լինել նորությունների ժապավենի պասիվ թերթումը, քանի որ դրա հետևանքով մարդիկ իրենց ավելի վատ են զգում: Որպես օրինակ փորձարկում է մեջբերվում, որի ընթացքում հարցվածների խմբերից մեկին խնդրել են կարդալ նորությունների ժապավենը, մյուս խմբին՝ գրառումներ կատարել և շփվել ընկերների հետ: Պարզվել է, որ օրվա վերջում առաջին խմբի մասնակիցների տրամադրությունն ավելի վատ է եղել, քան երկրորդ խմբինը: Ինչպես նաև հետազոտությունները ցույց են տվել, որ օնլայն ռեժիմով մյուս մարդկանց մասին տեղեկություններ կարդալը կարող է սոցիալական բացասական համեմատությունների հանգեցնել: Չնայած վերլուծաբանների եզրակացություններին՝ Facebook ընկերությունն օգտատերերին կոչ է անում ավելի շատ ժամանակ անցկացնել սոցցանցերում՝ շփվել ընկերների հետ, ոչ մեծ խմբերում գրառումներ կատարել կամ փոխանակվել ընկերների հետ կոնտենտով: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00
