Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Օքսֆորդի բառարանն ընտրել է տարվա բառը

1233
Ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ., 19:10
Օքսֆորդի բառարանն ընտրել է տարվա բառը

Օքսֆորդի բառարանը youthquake-ը տարվա բառ է հայտարարել: Այս տերմինը նշանակում է երիտասարդ սերնդի ազդեցությամբ մշակութային, քաղաքական կամ սոցիալական փոփոխություններ: Նշվում է, որ youthquake-ը տարվա բառ է ընտրվել, քանի որ 2017թ. այն օգտագործել են 5 անգամ ավելի հաճախ, քան 2016-ին: Բառն առաջին անգամ 1965թ. օգտագործել է Vogue-ի գլխավոր խմբագիր Դիանա Վրիլանդը:

2016թ. տարվա բառ ճանաչվել «հետճշմարտություն»-ը (post-truth): Այս մասին ասվում է Oxford University Press-ի կայքում:

Հավակնորդների ցուցակում են եղել նաև antifa՝ հակաֆաշիստական, broflake՝ պահպանողական, որ վիրավորում է կյանքի հանդեպ արդի հայացքները, gorpcore՝ ոճ, որ ներառում է ակտիվ հանգստի համար նախատեսված հատուկ հագուստ և այլն: