Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Ֆիզիկական անձանցից ընդունվող ամենաշահավետ եվրոավանդները ՀՀ բանկերում

289
Ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ., 13:20
Ֆիզիկական անձանցից ընդունվող ամենաշահավետ եվրոավանդները ՀՀ բանկերում

Հայաստանյան բանկերն, ըստ ԱՎԱՆԴ.am-ի, ֆիզիկական անձանցից ներգրավում են եվրոյով ավանդներ՝ հետևյալ տոկոսադրույքներով.

3.5% եկամտաբերությամբ «Ժամկետային» ավանդ ներգրավում է «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն: Նույն եկամտաբերությամբ «Շահավետ» ավանդ ներգրավում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը:
3.2% եկամտաբերությամբ «Շահավետ+» ավանդ ներգրավում է «Յունիբանկ»-ը:
«Հայէկոնոմբանկ»-ը՝ ֆիզիկական անձանցից ներգրավում է «Ժամկետային» ավանդ՝ 3% եկամտաբերությամբ: Նույն եկամտաբերությամբ և դարձյալ «Ժամկետային» ավանդ ներգրավում է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը:
Ֆիզիկական անձանց եվրոյով առաջարկվող մյուս ավանդատեսակներին և դրանց պայմաններին ծանոթանալու համար այցելեք այստեղ:
Նշենք, որ եվրոյով ընդունվող ավանդների վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն: