Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2026 թ.

Դատարանը մեղավոր է ճանաչել Ուլյուկաևին

448
Ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ., 13:10
Դատարանը մեղավոր է ճանաչել Ուլյուկաևին

Մոսկվայի Զամոսկովերցկի դատարանն առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու համար մեղավոր է ճանաչել ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին:
Դատախազությունն ավելի վաղ Ուկյուկաևի համար 10 տարվա ազատազրկում և 500 միլիոն ռուբլու տուգանք է պահանջել:
Հիշեցնենք, որ քննության վարկածով՝ 2016-ին Ուլյուկաևը «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինից 2 միլիոն դոլարի կաշառք է ստացել՝ «Բաշնեֆտ»-ի գործարքը հովանավորելու համար:
Ուլյուկաևը հերքում է իր մեղքը՝ նշելով, որ ոչինչ չի պահանջել Սեչինից և սադրանքի զոհ է: