ԱՄՆ-ը նավթի արդյունահանման ոլորտում կարող է առաջ անցնել Սաուդյան Արաբիայից և Ռուսաստանից
![]() 2018թ. ԱՄՆ-ի նավթի արդյունահանումը, ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության կանխատեսումների համաձայն, կգերազանցի 10 միլիոն բարելը: Փորձագետները չեն բացառում, որ աճը կարող է ավելի շատ լինել: Նավթի գների ընթացիկ մակարդակի պահպանման դեպքում ԱՄՆ-ը կարող է առաջ անցնել Ռուսաստանից՝ զբաղեցնելով սև ոսկու արդյունահանման ոլորտում առաջին տեղը: ԱՄՆ-ը մտադիր է 2018թ. շարունակել նավթի արդյունահանումը: ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) կանխատեսումների համաձայն՝ 2018թ. կեսերին նավթի արդյունահանման մակարդակը կարող է հասնել 10 միլիոն բարելի: «Այդ թիվը 1970թ. ի վեր ամենաբարձր ցուցանիշը կդառնա»,- ասվում է EIA-ի վերջին կանխատեսումներում: Ընդ որում, Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը չեն բարձրացնի նավթի արդյունահանման ծավալները, քանի որ արդյունահանման նվազեցման հարցով համաձայնության են հասել: EIA-ն ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների աճը բացատրում է, առաջին հերթին, Մեքսիկական ծոցում արտադրության աճով: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
