ԱՄՆ-ը պահանջում է 250 մլն դոլարով կրճատել ՄԱԿ-ի բյուջեն
![]() Միացյալ Նահանգները պահանջում է ՄԱԿ-ից 2018-2019թթ. բյուջեն կրճատել 250 մլն դոլարով, հայտնում է Agence France Presse-ը: Նշվում է, որ կրճատումները կարող են վերաբերել Պաղեստինում, Լիբիայում և Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելություններին: Աղբյուրը նկատում է, որ ամերիկյան կողմի առաջարկած կրճատումները կարող են հանգեցնել կազմակերպության զարգացման ծրագրերի ու նոր աշխատակիցների վարձման դադարեցմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի աշխատակազմի աշխատավարձերի կրճատմանը: ՄԱԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ այժմ պատրաստ են ֆինանսավորումը կրճատել առնվազն 170 մլն դոլարով: Հայտնի է, որ ՄԱԿ-ի 2018-2019թթ. բյուջեն պետք է հաստատվի մինչև տարեվերջ: Կազմակերպությունն իր ծախսերի համար 5.45 մլրդ դոլար է պահանջում, ինչը 200 մլն դոլարով քիչ է 2016-2017թթ. բյուջեից: ՄԱԿ-ի բյուջեն ձևավորվում է անդամ պետությունների վճարների արդյունքում: Յուրաքանչյուր երկիր վճարում է գումար՝ ելնելով ՀՆԱ-ի, արտաքին պարտքի ու բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամտի չափի ցուցանիշներից: Ներկայում ՄԱԿ-ի շրջանակում ամենախոշոր գումար վճարող երկիրն ԱՄՆ-ն է: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
