«Հունվարի 1-ից երկրում լուրջ թանկացումներ են սպասվում». ԱԺ-ն ընդունեց Հարկային նոր օրենքը
![]() «6 կամ 7 ամիսը մեկ Հարկային օրենսգրքում չպետք է փաթեթային փոփոխություններ բերել, որովհետև այդ պայմաններում ձեռներեցները չեն կարող աշխատել»,- «Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին» նախագծի քվեարկությունից առաջ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: «Սա այն օրենսգիրքն է, որն ուժի մեջ է մտնելու հունվարի 1-ից ու երկրում լուրջ թանկացումներ են սպասվում. հարկային բեռը բոլոր քաղաքացիների համար ավելանալու է»,- շարունակեց «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը: Հավելենք, որ օրենսգրքով նաև առաջարկվում է փոխել հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման դրույթը: Կառավարությունն առաջարկում է, որ այսուհետ բազմաբնակարան շենքի կառուցապատողից բնակարանի այդ համակարգով ձեռքբերման, անհատ ձեռնարկատեր և կազմակերպություն հանդիսացողից բնակելի տուն ձեռք բերելու առավելագույն շեմ սահմանել 55 մլն դրամը: Երկրորդ սահմանափակումն այն է, որ առանձնատուն ձեռք բերելիս, բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելիս և պետության համայնքից բնակարաններ ձեռք բերելու գործարքների ժամանակ եկամտային հարկի հետ ստացման, այսինքն, պետության համաֆինանսավորման շեմ է սահմանվում եռամսյակի համար 1.5 մլն դրամը: Նաև այսուհետ՝ 2018-ի հունվարի 1-ից հետո անձն այս համակարգից կարող է օգտվել միայն մեկ անգամ: Ձայների 61 կողմ, 35 դեմ հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
