Ինչից են իրականում պատրաստված խանութներում առաջարկվող էժան պելմենները
![]() Տավարի որակյալ միս, անարատ կաթ, թարմ սոխ, բարձր տեսակի ալյուր, հավկիթ, նոր աղացած համեմունքներ ու փաթեթավորման վրա նշվող այլ նյութեր իրականում գոյություն չունեն էժան պելմենների մեջ: Իրականում տավարի մսի փոխարեն պելմենների միջուկ ստանալու համար օգտագործում են հավի միս, տավարի էժան ճարպ, հավի կաշի, տոտիկներ, ոսկորներ մսի բուրավետիչ ու սոյայի տեքստուրատ, գրում է Lifter-ը: Այնուհետև ավելացվում են կարագինին, մոդիֆիկացված կրախմալ և ֆոսֆատ, որը կապում է խոնավությունը: Եվս մեկ բաղադրիչ է հանդիսանում համի ուժեղացուցիչն, իսկ խոնավությունը պահպանում են սոյայի կամ հացահատիկի մանրաթելերը: Այս բոլոր հավելանյութերն արգելված չեն սննդում, բայց միայն այն դեպքում, եթե պահպանվեն չափի խիստ սահմանափակումները: Ի դեպ, էժան պելմենների խմորն անգամ զերծ չի մնում հավելանյութերից: Խոստացված բարձրակարգ ալյուրի փոխարեն օգտագործվում է երկրորդ կարգի ալյուր, որն ունի հողի գույն: Այն սպիտակեցնելու համար կիրառվում է E171 տիտանի երկօքսիդ, որը կիրառվում է նաև ատամի մածուկի մեջ: Այս ներկանյութը քաղցկեղածին է: Որակյալ պելմեններն անորակից կարելի է տարբերել թեʹ խմորով, թեʹ միջուկով: Եփելուց հետո անորակի խմորը ճաքճքում է, իսկ միջուկը, փոխանակ ամբողջական ու ձիգ լինելու, ունենում է պաշտետանման տեսք: Ի դեպ, պելմենների շատ արտադրամասերում էժան խճողակ ստանալու համար հատուկ սարքերի թմփուկի մեջ են լցնում տավարի, հավի, խոզի ոսկորներն ու մեծ արագության տակ պտտում, ինչը որ ոսկորից պոկվում է, աղալուց հետո մատուցվում է որպես միս: |

«Նիկոլական Հայաստանում երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, որտեղ է այն գտնվում». Արմեն Հովասափյան
8214:06
Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները
9313:54
Գեղարքունիքի և Լոռու մարզերում ուժեղ քամու հետևանքով ծառեր են տապալվել, տանիքներ են վնասվել
6613:42
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է գործի՛». Նժդեհ Իսկանդարյան
10213:06
Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հարձակում են իրականացրել ԴԺՀ-ի էներգետիկ օբյեկտների վրա
17312:25
«Հնարավոր է՝ ականատես ենք լինում միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը». Վահան Բաբայան
11012:00





