Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Հանգիստ քվեարկենք ու լրացուցիչ լարվածություն չստեղծենք». Անահիտ Թարխանյանն ու Գևորգ Հովսեփյանը քվեարկեցին

317
Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 11:25
«Հանգիստ քվեարկենք ու լրացուցիչ լարվածություն չստեղծենք». Անահիտ Թարխանյանն ու Գևորգ Հովսեփյանը քվեարկեցին

Երևանի քաղաքապետի «Հայք» կուսակցության թեկնածու Գևորգ Հովսեփյանը քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց. «Քվեարկեցի հանուն ապագա Երևանի, որտեղ իր նախնական դիմագիծը գտած հայը կապրի այնպես, ինչպես իրեն ավանդել են մեր նախնիները»:

Իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև «Երևանցիների հանրություն» դաշինքի թեկնածու Անահիտ Թարխանյանը. «Ուզում եմ վստահություն հայտնել, որ ընտրությունները կանցնեն ազատ, արդար: Գնանք, հանգիստ քվեարկենք ու լրացուցիչ լարվածություն չստեղծենք»,- նշեց նա: Անդրադառնալով ընտրակաշառքի ահազանգերին, հարուցված գործերին՝ թեկնածուն ասաց, որ այդ մասին կխոսեն վաղը. այսօր տոն է: