Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող համալսարանը փակվում է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Մենք գրել էինք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գտնվող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի սաները գեներալի կալանավորումից հետո զանգվածաբար դուրս են գալիս համալսարանից: «Արտահոսք» այն չափերի է հասել, որ համալսարանի ղեկավարությունը նոր ուսումնական տարվան ընդառաջ դիմել է ԿԳ նախարարությանը՝ առաջարկելով կասեցնել բուհի գործունեությունը և թողնել միայն համալսարանում գործող միջին մասնագիտական դպրոցը՝ քոլեջը: Բուհի պրոռեկտոր Գասպարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման դիմում են ներկայացրել, սակայն ասաց, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ միասնական քննության համակարգի ներդրումից հետո կտրուկ նվազել է դիմորդների քանակը. «Իսկ մեզ ձեռք չէր տալիս Երևանից մասնագետներ բերել, վճարել մի քանի ուսանողի համար»: Գասպարյանի ներկայացրած տվյալների համաձայն, ներկա պահին 11 ուսանող ունեն սովորող, որոնց օրերս ակադեմիական տեղեկանքով տարբեր բուհեր են տեղափոխել»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում (տեսանյութ)
105Երեկ, 10:36Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
11223.04.2024, 12:48Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
13219.04.2024, 09:30««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
15018.04.2024, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
33918.04.2024, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
213112.04.2024, 18:48