Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել

435
Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ., 12:45
«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է.

«Հարգելի հայրենակիցներ, այսօր տեղի ունեցավ «Սասնա Ծռեր» խմբավորման գործով առանձնացված խմբի Պավլիկ Մանուկյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի և մյուսների դատական հերթական նիստը։

Պավլիկ Մանուկյանի առողջական խնդիրների հիմքով խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը չներկայացվեց՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքների պատրաստ չլինելու պատճառով։ Այնուհետև դատական նիստը հետաձգվեց Արայիկ Խանդոյանի վատառողջության պատճառով։ Արայիկ Խանդոյանմ այս պահին տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հետազոտության և բուժման նպատակով։

Մեր երեք ընկներների ազատության մեջ հայտնվելը անքննելի առաջնահերթություն է մնում։ Քաղբանտարկյալների հարցը հեղափոխական Հայաստանի համար արժանապատվության և սուվերենտութան խնդիր է և այն պետք է լուծվի հնարավորինս շուտ»։