Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Արոնյանը «Champions Showdown»-ի առաջատարն է

406
Ուրբաթ, 14 սեպտեմբերի, 2018 թ., 11:25
Արոնյանը «Champions Showdown»-ի առաջատարն է

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Champions Showdown» Ֆիշերի շախմատի կանոններով ընթացող մրցաշարի 3-րդ օրը Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը հաղթեց կուբացի գրոսմայստեր Լենյեր Դոմինգեսին։ 6 պարտիայից բաղկացած արագ շախմատի մրցախաղն Արոնյանը հաղթեց 9։3 հաշվով: Կայծակնային շախմատի պայքարում 6 պարտիաներից հետո ոչ-ոքի՝ 3։3 հաշիվ գրանցվեց: Ընդհանուր հաշվարկով Արոնյանը մեծ առավելությամբ՝ 12։6 հաշվով հաղթում է մրցախաղը: Այսօր մրցաշարի վերջին օրն է։