Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներով են մեկնարկել Ստամբուլում

203
Հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ., 11:30
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներով են մեկնարկել Ստամբուլում

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարին Հայաստանը ներկայացնող 6 բռնցքամարտիկներից 5-ը մեկնարկել են հաղթանակներով: Մեր մարզիկներից 4-ը հաղթանակի են հասել թուրք բռնցքամարտիկների նկատմամբ, իսկ Հովհաննես Բաչկովը հաղթել է գանացի մարզիկին: Այսօր տեղի կունենան քառորդ եզրափակչի մենամարտերը և պայքարը կսկսի նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով նույնպես կմրցի թուրք բռնցքամարտիկի հետ: Ստամբուլում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում են 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ժորա Մարգարյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը՝ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ: