««Գազպրոմ»-ը Հայաստանին գազ է վաճառում աշխարհում առկա ամենաէժան գնով». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին: ««Գազպրոմ»-ը Հայաստանին գազ է վաճառում աշխարհում առկա ամենաէժան գնով՝ 150 դոլար 1000 խմ-ի դիմաց: Մենք զարգացնում ենք հարաբերությունները և մետաղագործական արդյունաբերությունում, ընդ որում՝ տարբեր ուղղություններով, և մեքենաշինության ոլորտում: Մենք Հայաստանի տնտեսության մեջ ամենամեծ ներդրողն ենք: Մասնավորապես, ուրախացնում է, որ անցած տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30%ով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճը կազմել է արդեն 22.2%»,- ասել է Պուտինը: Կրեմլի պաշտոնական կայքը նշում է, որ կողմերը քննարկել են նաև Եվրասիական տարածքում համագործակցությունը, մասնավորապես, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում: Պուտինն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Հանդիպման ավարտի մասին հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Պուտինի հետ զրույցն արդյունավետ է անցել և որ հայ-ռուսական հարաբերություններում որևէ խնդիր չկա: |
«Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն». Ալիև
14122.04.2024, 22:54«Մեզ դուրս են թողնում «Հյուսիս-Հարավ» մեգածրագրից». Վահե Դավթյան
14922.04.2024, 01:36«Ուրացումը՝ կենսակերպ»․ Պետրոս Մակեյան
12021.04.2024, 16:18«Սամվել Ալեքսանյանի շահադիտական խորամանկությունը»․ Ոսկան Սարգսյան (լուսանկար)
15621.04.2024, 10:18«Ինչպես կորցրել ենք վրացական էլեկտրաէներգետիկ շուկան, այնպես էլ առաջիկայում կկորցնենք իրանականը». Վահե Դավթյան
15520.04.2024, 23:48ԵՄ-ն կողմ է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը
66918.04.2024, 22:48