Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ավտովթար Վրաստանում. ազգությամբ հայ տուժածներից մեկը մահացել է

588
Շաբաթ, 08 սեպտեմբերի, 2018 թ., 18:05
Ավտովթար Վրաստանում. ազգությամբ հայ տուժածներից մեկը մահացել է

Սեպտեմբերի 8-ին, ժամը 16:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 14:20-ին Վրաստանի Դուշեթի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Գոռ Խաչատուրյան, ծնված 1989 թ., ՀՀ քաղաքացի) և «Samara» մակնիշի (վարորդը՝ Ստեփան Կիրակոսյան, ծնված 1963 թ., ՌԴ քաղաքացի) ավտոմեքենան:

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ «Samara» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է, իսկ ուղևորները՝ ՌԴ քաղաքացիներ Ստեփան Կիրակոսյանը (ծնված 2015 թ.), Սուսաննա Ավետիսյանը (ծնված 1989 թ.) և Դավիթ Կիրակոսյանը (ծնված 1988 թ.) տեղափոխվել են Դուշեթիի հիվանդանոց: