Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Վարչապետը շատ թեթև է մոտենում սեփական անվտանգությանը». Հայկ Մարտիրոսյան

420
Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ., 15:15
«Վարչապետը շատ թեթև է մոտենում սեփական անվտանգությանը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է հետհեղափոխական վիճակի և հակահեղափոխության մասին։ Նա անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությանն ու ընդգծել. «Վարչապետի՝ քայլերթով Հրապարակ մտնելը վատ գաղափար է, քանի որ նա շատ թեթև է մոտենում սեփական անվտանգությանը, ինչը լավ չէ: Դեմ լինելով անձի պաշտամունքին և դիֆերամբներ ձոնելուն՝ պետք է մտածել նրա ֆիզիկական անվտանգության մասին, քանի որ երկրում առկա է հակահեղափոխական ուժերի ակտիվացում»:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր հետևյալ գրառումն էր կատարել. «Մտածում եմ վաղը Հանրապետության հրապարակ գալ երթով՝ Երևանի մի որևէ թաղամասից. այնպես ինչպես անում էինք հեղափոխության օրերին: Ի՞նչ կարծիքի եք»: