Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը մեկնեց Մոլդովա
Օգոստոսի 15-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի առաջին ընկերական հանդիպումը՝ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Մեր թիմը Քիշնևում մրցելու է Մոլդովայի ընտրանու հետ: Այսօր Հայաստանի Մ-21 հավաքականը մեկնեց Մոլդովա: Հանդիպման սկիզբը՝ ժամը 20:00-ին Երևանի ժամանակով:
Հայաստանի Մ-21 հավաքականը մեկնել է Մոլդովա հետևյալ կազմով՝ Դարպասապահներ Սևակ Ասլանյան «Փյունիկ» Նիկոլաոս Մելիքյան «Արարատ-Արմենիա»
Պաշտպաններ Ալեքսանդր Հովհաննիսյան «Գանձասար-Կապան» Էդմոն Մովսիսյան «Փյունիկ» Հովհաննես Նազարյան «Արցախ» Դավիթ Տերտերյան «Գանձասա-Կապան» Ժիրայր Մարգարյան «Շիրակ»
Կիսապաշտպաններ Արթուր Նադիրյան «Փյունիկ» Դավիթ Նալբանդյան «Արարատ-Արմենիա» Ռազմիկ Հակոբյան «Ալաշկերտ» Կարեն Մելքոնյան «Բանանց» Էմիլ Եղիազարյան «Արցախ» Հակոբ Հակոբյան «Բանանց» Հովհաննես Հարությունյան «Զեմպլին Միխալովցե», Սլովակիա Օվանես Պողոսյան «Արցախ» Հովհաննես Իլանգյոզյան «Փյունիկ»
Հարձակվողներ Գրիգոր Աղեկյան «Արցախ» Էրիկ Պետրոսյան «Բանանց»
Տեղակացնենք, որ Ռոբերտ Հակոբյանի փոխարեն Մ-21 հավաքականին միացել է Ալբերտ Խաչումյանը «Արարատ-Արմենիա» թիմից, իսկ Հովհաննես Հարությունյանը չի մեկնել Մոլդովա՝ վնասվածքի պատճառով: |
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
95Երեկ, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12621.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16220.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
17220.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13819.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13719.04.2024, 11:00