Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Հրավիրում եմ ՀՀ Արդարադատության նախարարի ուշադրությունը». Երվանդ Վարոսյան

529
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 14:40
«Հրավիրում եմ ՀՀ Արդարադատության նախարարի ուշադրությունը». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Կրկին հրավիրում եմ ՀՀ Արդարադատության նախարարի ուշադրությունը։ Հարցն օրհասական է, ունի անհապաղ լուծման կարիք, հակառակ պարագայում հղի է արդեն անկանխատեսելի հետևանքներով։

Փաստաբանության մասին օրենքով հարկ է հստակ ու անհապաղ սահմանել, որ Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը պետք է կարգավորի բացառապես փաստաբանական գործունեության շրջանակներում փաստաբանի վարքագիծը։ Փաստաբանական գործունեությունից դուրս փաստաբանը քաղաքացի է, ընդհանուրի պես իր իրավունքներով, պարտականություններով ու պատասխանատվությամբ։ Փաստաբանական գործունեությունից դուրս որևէ բան վարքագծի կանոնագրքով կարգավորելու փորձ վեր է ածվում ֆարսի ու սուբյեկտիվիզմի։
Հ.Գ. սա նախորդ իշխանությունների եփած շիլան է... բայց դա չի ազատում մեր նոր իշխանություններին հարցը կարգավորելու պարտականությունից։