ԵՄ-ն Ղրիմի կամրջի կառուցման պատճառով ռուսական 6 ընկերության դեմ պատժամիջոցներ է սահմանել
1813
Երեքշաբթի, 31 հուլիսի, 2018 թ., 20:00
Եվրոմիության Խորհուրդը պատժամիջոցային ցուցակում է ներառել ռուսական 6 ընկերության, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում: «Ղրիմի և Սևաստոպոլի անօրինական անեքսիան չճանաչելու միջոցների շրջանակում ԵՄ Խորհուրդը դիտարկում է Կերչի կամրջի կառուցումը որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը խոչընդոտող գործողություն»,- ասվում է փաստաթղթում: Ռուսական 6 ընկերության դեմ սահմանափակող միջոցները ենթադրում են բաժնետոմսերի սառեցում, որոնք պատկանում են ԵՄ-ում այդ կազմակերպություններին, ինչպես նաև ԵՄ-ում գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար արգելք ինչ-որ միջոց տրամադրելու հարցում: Այդպիսով, Եվրոմիության պատժամիջոցային ցանկում հայտնված ընկերությունների ընդհանուր թիվը հասել է 44-ի: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24