Մերձավան և Էջմիածին համայնքների ուղևորներն այսուհետ կերթևեկեն նոր տրանսպորտային միջոցներով
Երևանից դեպի Մերձավան և Էջմիածին համայնքներ տանող երթուղիներն առաջիկայում նոր տրանսպորտային միջոցներ կսպասարկեն։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի ունեցավ տրանսպորտային միջոցների գնահատում։ Ներկայացված էին 2018թ. արտադրության ամբողջովին նոր «Գազ» մակնիշի 24 տրանսպորտային միջոցներ։ Նախարարի տեղակալը հանձնաժողովի անդամների հետ մանրամասն ուսումնասիրեց ներկայացված տրանսպորտային միջոցների տեխնիկական հնարավորությունները, ուղևորների սպասարկման հարմարավետությունը և այլն։ Արմեն Փամբուխչյանը նշեց, որ նոր տրանսպորտային միջոցները, անշուշտ, ուղևորափոխադրումների նոր որակ կապահովեն այն համայնքների բնակիչների համար, որոնց սպասարկումը կիրականացնեն։ Ներկայացված տրանսպորտային միջոցներից 14-ն առաջիկայում կհամալրեն Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին՝ սպասարկելով Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ, Մերձավան և Թաիրով համայնքների բնակիչներին։ Դրանցից 9-ը կսպասարկեն Երևան-Էջմիածին երթուղին։ Իսկ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքը կանոնավոր ավտոբուսային կապ կունենա Երևան քաղաքի հետ։ Նշենք, որ նախարարությունը բազմաթիվ բողոքներ էր ստացել հատկապես Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցների անմխիթար վիճակի և վատ սպասարկման վերաբերյալ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18