Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կա 8 վիրավոր

445
Կիրակի, 22 հուլիսի, 2018 թ., 14:25
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ կա 8 վիրավոր

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր, հուլիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան - Սևան ավտոճանապարհին 55 կմ հատվածում բախվել են 38-ամյա Անդրանիկ Ավակիմյանի վարած Mercedes մակնիշի 35 PV 641 համարանիշի և 26-ամյա Հայկ Գասպարյանի վարած Opel Astra մակինիշի 34 CD 160 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 8 հոգի, որոնց մեծ մասը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն։