Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

ՊԵԿ նախագահը՝ Ալրաղացի Լյովիկի քրոջ որդու մասին

635
Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 14:45
ՊԵԿ նախագահը՝ Ալրաղացի Լյովիկի քրոջ որդու մասին

«Էդ անձնավորությունն Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին չի այն պարզ պատճառով, որ Ալրաղացի Լյովիկը քույր ունի, բայց քույրը տղա չունի, բայց ինչ-որ հեռավոր ազգակցական կապ ունեն այնուամենայնիվ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Հիշեցնենք՝ MAMUL.am-ն իր «Ինչ է խոսում քաղաքը» բաժնում հայտնել էր, որ Սերժ Սարգսյանի մտերիմ-հովանավորյալ Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին՝ Արթուր Գասպարյանը նշանակվել է Բագրատաշենի նոր մաքսապետ:

«Ծառայողական քննություն եմ նշանակել՝ նրա անվան հետ կապված կոռուպցիոն մտահոգություններով, որն արտահայտել են մաքսակետի աշխատակիցներն՝ ըստ մամուլի»,- շարունակել է Անանյանը:

Հիշեցնենք նաև, որ համաձայն շրջանառվող լուրերի, Արթուր Գասպարյանը հայտնի է սադիստական դրսևորումներով: Վերջին մեկ տարվա ընթացքում Գասպարյանը ծեծել է Նոյեմբերյանի մի բնակչի: Բացի այդ՝ մաքսակետի զննման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ աչքի է ընկել իր հայհոյախառն, կոպիտ վարվելակարգով և շարունակաբար մնացել է անպատիժ: