«Այս մեդալն ավելի ոգևորեց ինձ՝ հետագայում մեծ հաջողությունների հասնելու համար»․ Ռաֆիկ Հարությունյան
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունից Հայաստանը ներկայացնող 77 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը վերադարձել է բրոնզե մեդալով։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Ռաֆիկն ամփոփեց իր մասնակցությունը։ «Այդքան էլ գոհ չեմ, կարծում եմ՝ ավելին կարող էի։ Ինչ-ինչ պատճառներով ուղղակի չստացվեց»։ Խոսելով մեդալի կարևորության մասին՝ Ռաֆիկը նշեց. «Այս մեդալն ավելի ոգևորեց ինձ՝ հետագայում մեծ հաջողությունների հասնելու համար։ Չնայած որ վերջին պահին որոշվեց, որ հենց ես եմ մեկնելու այս առաջնությանը, պատրաստ էի։ Ու շատ հաճելի է, որ կարողացա մեդալով վերադառնալ հայրենիք։ Մեկնելուց առաջ արդեն մեդալի ակնկալիքներ ունեի»: Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ ծանրորդը նշեց, որ պատրաստվելու է հոկտեմբերին Լեհաստանում կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությանը։ |
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13024.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12621.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16420.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
17420.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13819.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13719.04.2024, 11:00