Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ալաշկերտ»-ը նորեկ ունի

289
Շաբաթ, 14 հուլիսի, 2018 թ., 13:05
«Ալաշկերտ»-ը նորեկ ունի

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ շոտլանդական «Սելթիկ»-ը հետ պատասխան խաղին նախապատրաստվող «Ալաշկերտ»-ը հերթական ձեռքբերումն է կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Թիմի կազմը համալրել է 24-ամյա կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը, ով նախկինում հանդես է եկել «Փյունիկ»-ում, «Շիրակ»-ում և «Բանանց»-ում, ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-19, Մ-21 և ազգային հավաքականները:

Վերջին շրջանում Պողոսյանը պաշտպանում էր Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Գորոդեյա» թիմի գույները: