Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մահացել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին

524
Շաբաթ, 14 հուլիսի, 2018 թ., 01:25
Մահացել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին

Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցի Սամվելյանը:

Այս մասին տեղեկանում ենք ազգագրագետի ֆեյսբուքյան էջից:

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 13֊ի երեկոյան կյանքից հեռացավ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի֊Սամվելյանը»,-ասված է գրառման մեջ:

Սիրված նկարչուհին 72 տարեկան էր: Նա քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն է:

Լուսիկ Ագուլեցին ծնվել է Նախիջևանի Գողթան գավառի Ագուլիս քաղաքում 1946 թվականին։ Նրա ընտանիքը Երևան է տեղափոխվել 1953 թվականին: