Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Քաղաքապետի պաշտոնն ինքնանպատակ ու կապրիզներ բանեցնելու պաշտոն չէ». Արթուր Հայրապետյան

525
Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 22:00
«Քաղաքապետի պաշտոնն ինքնանպատակ ու կապրիզներ բանեցնելու պաշտոն չէ». Արթուր Հայրապետյան

Գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է..

Երևան քաղաքը պետք է ունենա երևանցու համար վստահելի և ուժեղ քաղաքապետ։ Քաղաքապետի պաշտոնը ինքնանպատակ ու կապրիզներ բանեցնելու, ինքնակամ որոշումներ կայացնելու պաշտոն չէ։ Պետք է մեծամասնությունը վստահի քաղաքապետին, ինչպես որ վստահում ու մեծ հույսեր ենք կապում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Շատ անելիքներ կան։ Ինչպես երկիրը, որ պետք է հիմքից կառուցել, այնպես էլ Երևանը, որ բոլորիս Մայրաքաղաքն է։ Իմ քաղաքապետի թեկնածուն ՀԱԿ կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանն է՝ բանիմաց, Երևանը սիրող, փորձառու, վստահելի, հիանալի անձնավորություն։ Այնպես որ քաղաքը պետք է նորովի ապրի, նոր շունչ ու նոր գաղափարներ են պետք, որպեսզի մայրաքաղաքը վերջապես ամուր թիկունք ունենա։