Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Իրավիճակը Գյանջայում մնում է լարված». Գագիկ Համբարյան

408
Չորեքշաբթի, 11 հուլիսի, 2018 թ., 11:30
«Իրավիճակը Գյանջայում մնում է լարված». Գագիկ Համբարյան

ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վերջին շրջանում Ադրբեջանի երկրորդ մեծությամբ Գյանջա (Գանձակ) քաղաքում իրավիճակը կտրուկ լարվել էր, որն իր գագաթնակետին հասավ հուլիսի 3-ին, երբ մահափորձ տեղի ունեցավ Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ...Ազերի իրավապահները ձերբակալեցին 11 անձի և մահափորձի կազմակերպման մեջ մեղադրեցին Յունիս Սաֆարովին...Բաքվի իշխանությունները 1983 թ-ին ծնված ՌԴ քաղաքացի Սաֆարովին բացահայտ մեղադրում են Իրանի գործակալ լինելու մեջ, իսկ Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձն էլ ներկայացնում են որպես ահաբեկչություն...Ադրբեջանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Սաֆարովը 8 ամիս Իրանում անցկացնելուց հետո Ադրբեջան է ժամանել մի քանի հայտնի քաղաքական գործիչների սպանելու՝ Ադրբեջանում քաոսային իրավիճակ ստեղծելու նպատակով, որի արդյունքում նա պլանավորել է գրավել իշխանությունը և Ադրբեջանուն հաստատել թեոկրատական իշխանություն՝ Իրանի օրինակով...Սակայն շատերը խիստ կասկածում են պաշտոնական տեղեկատվության իսկության առումով...
Ադրբեջանի իշխանությունները Սաֆարովի ձերբակալությունից հետո սկսել էին տարրական ահաբեկության ենթարկել քաղաքում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներին, որոնցից շատերը քննադատորեն են վերաբերվում Գյանջայի քաղաքապետի գործնեությանը...Այս տեռորի պայմաններում էլ Գյանջայի բնակիչներից ոմանք (պաշտոնական տեղեկությունների համաձայն 150-200 հոգի) հուլիսի 10-ին փորձել են հանրահավաք կազմակերպել Գյանջայի քաղաքապետարանի մոտ....Չարտոնված հանրահավաքը ցրելու արդյունքում զոհվել են երկու բարձրաստիճան ոստիկան-գնդապետներ՝ Իլգար Բալաքիշիևը և Սամեդ Աբբասովը... Ձերբակալվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, անցնում է 40-ը...Սակայն անկախ աղբյուրները նշում են, որ ձերբակալվածների թիվն անհամեմատ ավելի մեծ է...Ադրբեջանական իշխանությունները հուլիսի 10-ին չարտոնված հանրահավաք կազմակերպելու մեջ մեղադրում են Յունիս Սաֆարովի կողմակիցներին...
Այս պահի դրությամբ իրավիճակը Ադրբեջանի երկրորդ մեծությամբ քաղաքում մնում է լարված...Գյանջան, կարծես թե, դառնում է «երկրորդ Նարդարան» քաղաք, որտեղ իշխանությունների կրոնական քաղաքականության դեմ պայքարը և իրանամետ ուժերի դիրքերը աճում են, որի դեմ կատաղի պայքարում է Իլհամ Ալիևը...
Հ.Գ.Պաշտոնական Բաքում Ադրբեջանում տեղի ունեցող գրեթե բոլոր խժդժությունների հետևում միշտ «գտնում» է Թեհրանին կամ Երևանին...Եթե մեզ՝ հայերիս համար բացարձակ միևնույն է Բաքվի զառանցանքները, ապա Թեհրանում բավական ծանր են տանում այդ հայտարարությունները, որոնք ավելի են սրում առանց այդ էլ ոչ շատ բարիդրացիական Թեհրանի և Բաքվի հարաբերությունները...»: