«Վերջերս խոսք է պտտվում Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման միջոցառումներն ուժեղացնելու անհրաժեշտության մասին». Հովսեփ Խուրշուդյան
«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Վերջերս խոսք է պտտվում Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման միջոցառումները ուժեղացնելու անհրաժեշտության մասին, հաշվի առնելով որ օլիգարխիան եւ նախկին իշխանությունները անհանգստացած են իրենց թալանածի մի մասը ժողովրդին վերադարձնելու հեռանկարով: Կարծում եմ որ օլիգարխներն ու օլիգարխիկները, բոլոր նախկին իշխանավորները թերագնահատում են ժողովրդի ցանկությունները, հասարակական պահանջը՝ իրենց հանդեպ վենդետա իրականացնելու մասով: Այնպես որ, հենց նրա՛նք է որ պետք է միջոցներ ծախսեն/ձեռնարկեն Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը ինչ-ինչ այլ սուբյեկտների հնարավոր ոտնձգություններից ապահովելու ուղղությամբ, քանի որ հենց Նիկոլն է, որ մեղմում է բոլոր կալիբրի հանցագործների հանդեպ լայն և լիարժեք հաշվեհարդար իրականացնելու հասարակական պահանջը։ Որևէ կասկած չպետք է լինի, որ կան քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են գործող վարչապետի հետ ինչ-որ բան պատահելու դեպքում շատ ավելի արմատական միջոցառումներ իրականացնել Հայաստանի ավգյան ախոռները ավելի կոշտ միջոցներով և արագացված տեմպերով մաքրելու ուղղությամբ»: Աղբյուրը` Հովսեփ Խուրշուդյանի ֆեյսբուքյան էջ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18