Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Քաղաքն ազատվում է Մարգարյանից, ու հավանաբար հույս ունենք, որ տեսակից է ազատվում». Հարություն Մկրտչյան

392
Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 16:40
«Քաղաքն ազատվում է Մարգարյանից, ու հավանաբար հույս ունենք, որ տեսակից է ազատվում». Հարություն Մկրտչյան

Լրագրող Հարություն Մկրտչյանը Ֆեյսբուքում գրել է.

Երևանցին կունենա նոր քաղաքապետ: Թե ով կլինի նոր քաղաքապետը, դեռ պարզ չէ, բայց որ նոր քաղաքապետը կլինի սիրված գործիչ ու հոգ կտանի Երևանի և երևանցու համար, դա պարզ է...

Մի բան միշտ հիշենք, արձանագրենք ու անցնենք առաջ, Տարոն Մարգարյանը երբեք չի եղել սիրված քաղաքապետ:
Ուսուցիչներին, մանկապարտեզի դաստիարակներին, միջին խավի գրագետ ու կիրթ մարդկանց հարցրեք....
Երևի չգիտեք, թե քանի մարդու էին ստիպելով տանում Մարգարյանի բակային հանդիպումներին, քանի ուսուցչի էին ստիպում ձայներ բերել...

Ամեն ինչ անհաճելի էր: Քաղաքն ազատվում է Մարգարյանից, ու հավանաբար հույս ունենք, որ տեսակից է ազատվում...