Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Սպասվում են նոր բացահայտումներ. Մարգար Օհանյանն ու Հովհաննես Թամամյանը՝ ընդդեմ Ալիկ Սարգսյանի. «Ժամանակ»

351
Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 10:30
Սպասվում են նոր բացահայտումներ. Մարգար Օհանյանն ու Հովհաննես Թամամյանը՝ ընդդեմ Ալիկ Սարգսյանի. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շուտով ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ բացահայտումներով կարող են հանդես գալ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը և ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Թամամյանը:

Այս երկու բարձրաստիճան ոստիկաններն էլ Ալիկ Սարգսյանի օրոք ազատվել են աշխատանքից և կոռուպցիայի ու կաշառակերության մեղադրանքով ազատազրկվել: Նրանք պատրաստվում են բացահայտել Ալիկ Սարգսյանի անմիջական կապը այդ մեղադրանքներին, ինչը նախկինում չէին կարողացել անել այն պարզ պատճառով, որ այդ ժամանակ Սարգսյանը իրենց վերադասն էր»:

Մանրամասները՝ թերթի համարում: