Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Թբիլիսիի Գրան պրիում

274
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 11:30
Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Թբիլիսիի Գրան պրիում

Թբիլիսում մեկնարկած ըմբշամարտի Գրան Պրիին մասնակցում են նաև Հայաստանի հավաքականները։

Մրցումային առաջին օրը արծաթե մեդալ է նվաճել 82 կգ քաշային, հունահռոմեական ոճի ըմբիշ Էդուարդ Սարգսյանը, ով եզրափակչում 5։7 հաշվով զիջել է վրացի Լաշա Գոբաձեին։

Բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային կարգում հանդես եկող Սեյրան Սիմոնյանը։

Բրոնզե մեդալակիրներ են դարձել նաև ազատ ոճային Գարիկ Բարսեղյանն ու Գրիգոր Գրիգորյանը։ Բրոնզե պարգևին մոտ էր նաև 2013 թվականի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, ով փոքր եզրափակչում 3։8 հաշվով զիջել է թուրք Մուսթաֆա Քայային։